![«Ժողովուրդ». ՔԿ-ում նոր նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա](https://www.aysor.am/news_images/764/2289469_1/photo_2022_08_23_10_51_15_2.thumb.jpg)
11/06/2024 09:33
«Ժողովուրդ». ՔԿ-ում նոր նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։
Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:
Թե նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։