![Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել վնասվածքներ](https://www.aysor.am/news_images/764/2289722_1/fotoram_io_10.thumb.jpg)
11/06/2024 16:51
Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։