02/10/2024 11:58
Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող ակնհայտ դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական խոսք է հղել ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ:
«Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։
Մեր ուղենիշներն ու առաջադրանքները չեն փոխվել.
հարկ վճարողներին բարձրակարգ ծառայությունների մատուցում,
ստվերի կրճատում, օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովում,
կոռուպցիոն երևույթների դեմ պայքար, բարեվարքության համակարգի հետագա զարգացում։
Մենք մեծ ցատկ ենք կատարել հարկային ծառայության էապես նոր, առավել թվայնացված, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համակարգի կայացման բնագավառում։ Պետք է շարունակել այս աշխատանքը և հիշել, որ մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող ակնհայտ դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են, տեսանելի և քանի դեռ դրանք ստեղծող պայմանները չենք վերացրել։
Շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ծառայություն»,- ասվում է ուղերձում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
10/10/2024 20:51