28/11/2024 17:57
Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին
Հայաստանը չի հայտարարել, որ ցանկանում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ուստի հավանական է՝ կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Համենայն դեպս, առայժմ չի հայտարարել։ Հայտարարել է, որ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ՝ հայկական կողմը աջակցում է բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են մեր այսօրվա հանդիպման ժամանակ։ Եթե դա այդպես է, ուրեմն հավանականություն կա, որ Հայաստանը կվերսկսի լիաաարժեք գործունեությունը Կազմակերպությունում»,- ասել է ՌԴ նախագահը։