28/11/2024 08:59
«Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am նախագիծը։
Այն ձեռք է բերել ռուսական Yandex ընկերությունը։
Երեկ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ menu.am կայքն այլևս չի գործում, այլ առկա է միայն «Դեպի ռեստորաններ» «կոճակը», որը սեղմելուց հետո «տեղափոխվում» ես eats. yandex.com կայքէջ»։