30/11/2024 20:07
ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները
Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին հորդորել է խուսափել Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքներից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար է կնքվել։
«Գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ է տալիս խուսափել Լիբանանի և Իրանի օդային տարածքում թռիչքներից»,- նշված է հաղորդագրությունում։
Իսրայելի օդային տարածքի հետ կապված նման հորդոր չի հնչել, սակայն օպերատորներին խորհուրդ է տրվել թռիչքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս մանրամասն ուսումնասիրել իրավիճակը։
Գործակալությունը նշում է, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը «նվազեցրել է լարվածությունը», սակայն ընդհանուր իրավիճակը Մերձավոր Արևելքում «մնում է անորոշ»։