30/11/2024 11:28
Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավատում է` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու:
«Գիտեմ, բոլորդ սպասում եք, թե երբ ենք ազդարարելու այդ ժամը, որ միասին վերջնականապես լուծելու ենք մեր երկրի խնդիրներն ու հեռացնելու չարիքին»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց Սրբազանը:
Նա նշեց, թե այսօրվա իշխանությունը մեկ մարդու պաշտամունքի իշխանություն է:
«Փորձում են արդարացնել չարիքը բերողին, որովետև վախենում են, ոչ մի ասելիք չունեն, իրենց ասելիքը կախված է մեկ մարդուց` չարիքից: Այո՛, վախենում եք, սարսափում եք, որ ձեր հացը կկորցնեք»,- դիմելով ՔՊ-ականներին` ասաց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով` Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն: