«Մեր հայացքը Եվրոպական Միության ուղղությամբ է»․ Միրզոյանը հարցազրույց է տվել ֆիննական լրատվամիջոցներին

09/12/2024 17:54

«Մեր հայացքը Եվրոպական Միության ուղղությամբ է»․ Միրզոյանը հարցազրույց է տվել ֆիննական լրատվամիջոցներին


ԱԳՆ-ից հայտնում են․

«Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ 

Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Հարցազրույցում նախարարից մեջբերումները ներկայացված են ստորև։

Հարցազրույցի մեկնարկին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Հայաստանը ժողովրդավարության արժեքները կիսում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Ֆինլանդիան: Նա ընդգծել է, որ իր երկիրը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։ «Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից:»

Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ: 

«Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի:

Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդավարական ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ: 

Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ:  Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»:

Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: «Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»:

Հաջորդիվ լրագրողը տալիս է հետևյալ հարցը. որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ: 

Նախարար Միրզոյանի պատասխանը՝ «Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել:»:

ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։

Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները  եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ որպես դրական նորություն նախարար Միրզոյանը նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը. «Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»:

Նախարար Միրզոյանը, սահմանազատումը բնուգագրելով որպես ապագա կայունության երաշխիք՝ նշել է. «Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»:

Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: «Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն:»

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ բաղադրիչի՝ խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա։» 

2020թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանում ներքին քաղաքական  ճգնաժամի առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Երկրի վարչապետը, կառավարությունը և քաղաքական թիմը որոշեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք դիմեցինք ժողովրդին և հարցրեցինք երկու բան՝ արդյո՞ք նրանք աջակցում են ավելի խորը ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության օրակարգին, այսինքն՝ կառավարության քաղաքականությանը: Մենք նորից ստացանք ձայների մեծամասնությունը: 2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք կրկին կտանք այդ հարցը, չնայած, որ հարցումները նույնպես ցույց են տալիս կառավարության քաղաքականության նկատմամբ աջակցությունը:

Ներկայումս մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման վրա: Մյուս կողմից՝ մենք կենտրոնացած ենք մեր երկրի բարգավաճման, շարունակական արդիականացման և ժողովրդավարացման վրա: Եվ սա, բնականաբար, մեզ ավելի է մոտեցնում Եվրոպային և ձեր արժեքային ընտրության նման ընտրություններին:

Միաժամանակ, ընթացակարգերի և կանոնների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ գուցե ժամանակն է գործել այլ կերպ, քան «սովորական ընթացքի» (business as usual) ռեժիմով։ Սա կարող է վերաբերել թե՛ աշխարհաքաղաքական որոշումներին, թե՛ ներքին նշանակության որոշումներին։ Աշխարհը փոխվում է։ Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ:»

Հարցազրույցի ավարտին նախարար Միրզոյանը ժպիտով պատասխանում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքի բնույթի վերաբերյալ հարցին. 

«Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Շատ հրապուրիչ էր մեր ժողովրդավարական հեղափոխությունից հետո դառնալ առաջին փոխվարչապետ, ապա խորհրդարանի նախագահ, բոլորս այդ գործընթացով անցած գործիչներ էինք: Բայց երբ ես վարչապետից ստացա առաջարկ՝ ստանձնելու արտաքին քաղաքական ուղղությամբ պատասխանատվությունը, դա ստիպեց ինձ մտածել: Ոչ բոլորը կհամաձայնեին ստանձնել այս դերը` հաշվի առնելով յուրահատուկ հանգամանքները»:

Հոդվածի ավարտին լրագրողն ավելացնում է, որ մարտահրավերների քանակը կարելի է ընդամենը նայելով մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի դիրքին քարտեզի վրա՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի մեջտեղում, Ռուսաստանի հարևանությամբ՝ Հարավային Կովկասում»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:27 Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները Այսօր, 18:18 Էդ որ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, բա ո՞նց է եղել՝ մեր արցախցի գործընկերները էթնիկ զտման չեն ենթարկվել. Փաշինյան Այսօր, 18:07 Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանի ասածներն արցախցիների մասին ճղճի՞մ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 17:58 Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները Այսօր, 17:45 Հեղափոխություն ենք արել, որ հարկային պարտավորությունները թափանցիկ իրականացնենք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 17:34 Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ովքեր են բացարձակապես մենակ թողել մաքառող արցախցիներին․ Արձագանք Ալեն Սիմոնյանին Այսօր, 17:18 Վրաերթ՝ Արտաշատում․ Տուժած հետիոտներից երկուսն անչափահաս են Այսօր, 17:05 Իրականությունը լավագույնս իմացող, Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք վերստին խեղաթյուրում են իրականությունը՝ աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին․ Արցախի թեմ Այսօր, 16:49 Սիրո տոներին ընդառաջ Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը Այսօր, 16:37 ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Երևանի սուվերեն իրավունքն է. Պեսկով Այսօր, 16:15 ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր Այսօր, 16:04 Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե Հայաստանի, թե Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին Այսօր, 15:51 Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում. Հայկ Կոստանյան Այսօր, 15:47 Լճաշենցի 51-ամյա կինն օտարերկրացի ընկերոջ վրա տարայով լի ծծմբաթթու է լցրել, 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է Այսօր, 15:19 Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ Այսօր, 14:59 Հայաստանի ՊՆ ստորաբաժանումները մասնակցել են «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը Այսօր, 14:50 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am Այսօր, 14:24 Իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը. Քաղաքագետ Այսօր, 14:24 Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ-ի ստվարաթղթե քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում. Քաղաքագետ Այսօր, 14:20 Խիստ չորային հունվար է եղել Հայաստանում Այսօր, 14:14 Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն Այսօր, 14:01 Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ 41-ամյա ՌԴ քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին Այսօր, 13:58 Բացառվում է իշխանության հետ համագործակցությունը. Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիում արտահերթ ընտրություններին Այսօր, 13:53 Ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ ՀՀ-ո՞վ անցնի միջանցքը, թե՞ Իրանով. թուրք նախարար Այսօր, 13:49 Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին Այսօր, 13:45 Իշխանությունների ներկայացրած այս «խաղաղություն» կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան. Ռուստամյան Այսօր, 13:41 Արայիկ Հարությունյանն իր պաշտոնից փախավ. նրա վրա ոչ մի ճնշում չի եղել․ Ռուստամյան Այսօր, 13:37 Գլուխները պատին են տալիս, տխմարությունն էլ պետք է չափ ունենա. Լևոն Քոչարյանի արձագանքը՝ Մեղրիի վերաբերյալ մեղադրանքներին Այսօր, 13:31 Բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր խոսակցություններն էլ ոչ մի տեղ չեն արձանագրվում Այսօր, 13:23 ՀՀ-ում փախստականների 42%-ը հայտնել է, որ մանկապարտեզ չհաճախող երեխա ունի, ուսման մակարդակը վատթարացել է. ՅՈՒՆԻՍԵՖ Այսօր, 13:18 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը Այսօր, 13:07 Պետք է դադարենք փրկիչներ որոնել, պետք է դադարենք հավատալ մեկ քայլանի փրկության երազներին․ Կոնջորյան Այսօր, 12:57 Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:51 Սամվել Շահրամանյանը թող պատմի, թե ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ. մենք չենք ուզել, որ «Ղարաբաղը» դատարկվի. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:45 Ալիևը հույս է հայտնել, որ ի տարբերություն վերջին չորս տարիների, Թրամփի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կզարգանան Այսօր, 12:43 ԵՄ անդամակցության որևէ այլ մեխանիզմ, քան հանրաքվեն է, Սահմանադրությունը չի նախատեսում. Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 12:34 Բավականին դժվար ճանապարհ է մեզ սպասվում՝ տնտեսվարողների կյանքը բարդանալու իմաստով. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ) Այսօր, 12:22 «Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով Այսօր, 12:08 Թրամփի դիրքորոշման հետ կապված եվրոպական երկրները փոխում են մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ. Politico Այսօր, 12:04 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել 14 ՃՏՊ, 17 անձ ստացել է վնասվածքներ Այսօր, 11:26 Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին (Տեսանյութ) Այսօր, 11:21 Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել արցախցիներից Այսօր, 11:17 Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Այսօր, 11:13 Վերջին վայրկյանը վրա է հասել այն պահին, երբ ալենսիմոնյանները փախել են կռվից ու խաղաղության խաչմերուկում բանակցել Արցախը հանձնելու մասին. Արսեն Բաբայան Այսօր, 11:10 Viva. արևային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606 500 կՎտ*ժ էներգիա, 25 350 000 դրամի տարեկան խնայողություն (Տեսանյութ, Լուսանկարներ) Այսօր, 11:07 «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 ՀՀ-ն բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է մեր տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով. Մամիջանյան Այսօր, 10:53 Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ Այսօր, 10:49 «Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ Այսօր, 10:46 Պատվերով տխմարություններ գրելու նոր ցիկլի մեջ եք ընկել. Առողջապահության նախարար Այսօր, 10:44 ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (Տեսանյութ) Այսօր, 10:41 Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Այսօր, 10:39 ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք. Թաթոյան Այսօր, 10:33 Անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը դառնալու է ոչ թե Եվրոպական միությունը, այլ՝ Թուրքիան. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ) Այսօր, 10:23 Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Հովհաննիսյան Այսօր, 10:13 Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Այսօր, 10:06 Ավտոբուսով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 09:44 Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» գարշանքն ու ծաղրը, այլև կրում է իշխանության «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը․ Պատգամավոր Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:28 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Հարգանքից խոսող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել Գյումրու ընտրությունները Այսօր, 09:11 «Հրապարակ». Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին են դատում, Երևանում` Միքայել Արզումանյանին Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում ձևավորվել են լարված հարաբերություններ հենց կառավարող խմբի ներսում Այսօր, 09:07 «Հրապարակ». Ինչու է Սամվել Բաբայանի թիրախում հայտնվել Արամ Սարգսյանը Այսօր, 09:06 «Ժողովուրդ». Ինչու են ոստիկանները Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան տարել տուգանային հրապարակ 11/02/2025 23:15 Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան ՀՀ իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն, մյուս կողմից՝ բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Բեգլարյան 11/02/2025 22:46 60-ամյա տղամարդը կոտրել է Շենգավիթում կայանված «ՎԱԶ 2107»-ի ապակին, գողացել նվագարկիչը 11/02/2025 22:28 Միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում․ հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ-ի ժամանակ 11/02/2025 22:10 Ռուսաստանի արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ 11/02/2025 21:52 Երևանյան լճում 68-ամյա տղամարդ է խեղդվել 11/02/2025 21:30 Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 11/02/2025 21:09 Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ Սա ազգային անվտանգության խնդիր է․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 11/02/2025 20:54 Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» 11/02/2025 20:21 Վոլոդինը հայտարարել է՝ Կոնգրեսից պահանջելու են այն մարդկանց անունները, ում ֆինանսավորել է USAID-ն, ցուցակն էլ տրամադրելու են Անվտանգության դաշնային ծառայությանը 11/02/2025 20:05 Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյան 11/02/2025 19:49 Գերագույն գլխավոր կեղծարարը երկու ամիս առաջ ասում էր, թե 1994 թվականից բանակցել ենք «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու» շուրջ, այսօր էլ հայտարարում է, թե Հայդատական, պահանջատիրական ենք եղել․ Զուրաբյան 11/02/2025 19:21 Գորիս-Կապան ճանապարհը դուք եք հանձնել, Տավուշի գյուղերի հանձնումը ձեր ձեռքի սև գործն է, Արցախը ստորագրությամբ եք հանձնել, այս արյունը դուք եք հեղել․ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին ու նրա թիմակիցներին 11/02/2025 19:13 «Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակից»․ ՊՆ-ն՝ Պապիկյանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին 11/02/2025 18:58 Եվրամիությունից եկած պատվիրակությունն ԱԳՆ-ում էր 11/02/2025 18:47 2014-ից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եվրաինտեգրվում են․ Ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների 11/02/2025 18:32 Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման հարցերը (Տեսանյութ) 11/02/2025 18:09 Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի՝ կարելի է բերել պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց դա անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ 11/02/2025 17:51 Այսօր Վաշինգտոնից մասնավոր ինքնաթիռ է ժամանել Մոսկվա․ Լուրերը, թե Ռուսաստան է եկել Թրամփի բանագնացը, ոչ հաստատվում են, ոչ էլ հերքվում 11/02/2025 17:32 Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ ոչ կոշտ դիմադրության պայմաններում գնալ պատերազմական ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 11/02/2025 17:00 Փաշինյանը ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին 11/02/2025 16:43 Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է՝ Ադրբեջանի պահանջով դադարեցնում է իր գործունեությունը 11/02/2025 16:25 Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 11/02/2025 16:16 «Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում». Արցախի պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի և Արցախում «հեղաշրջման համաձայնության» մասին 11/02/2025 16:01 Աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք». Աննա Հակոբյան 11/02/2025 15:53 Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու. Քաղաքագետ 11/02/2025 15:28 Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ, ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք. Գալուզին 11/02/2025 15:18 Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ 11/02/2025 15:09 Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք. Գառնիկ Դանիելյանը զվարճացրեց ԱԺ-ին (Տեսանյութ) 11/02/2025 15:03 «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախաձեռնությանը 11/02/2025 14:56 Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը, էսօր ասում եք՝ «մնայիք ու կռվեիք»․ Հովհաննիսյան 11/02/2025 14:49 ԵՄ-ն ունի Հայաստանի կարիքը, մենք ԵՄ-ի համար շատ արժեքավոր ենք. Արտակ Զեյնալյան 11/02/2025 14:44 Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը 11/02/2025 14:22 Հայտարարագրման համակարգի փորձանքների մասին՝ 10 օրում կանխիկի ծավալները ավելացել են 22 մլրդ դրամով. Առաքելյան 11/02/2025 14:02 ԵՄ էլ ո՞ր երկրում է իշխանությունը կարողանում ավագանու անդամներին զրկել լիազորություններից. պատգամավորը՝ Զեյնալյանին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը