
01/02/2025 09:18
«Հրապարակ». Ագրարայինի ռեկտորի պաշտոնակատարը վայելում է ԿԳՄՍ նախարարի և Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու աջակցությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Զաքոյանի մերձավոր շրջապատից լուրեր են տարածում, որ նա վայելում է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանի, խորհրդի նախագահ Արման Խոջոյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու անվերապահ աջակցությունը: Զաքոյանը նախ տնտեսական, ապա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել ընկերոջ՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից: Զաքոյանի չառաջադրվելու պարագայում, որպես պահեստային տարբերակ, հավանական է համարվում նաև Ուռուտյանի առաջադրումը:
Ուռուտյան-Զաքոյան տանդեմի կառավարման տարիներին, հիշեցնենք, համալսարանն արձանագրել է ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ, ուսանողների և աշխատողների քանակի շեշտակի նվազում, ինչպես նաև՝ կուտակել է 550 միլիոն դրամի պարտք՝ գույքահարկի գծով»։