
03/02/2025 17:27
Միրզոյան․ «Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունը, ներառյալ՝ ԵՄ-ում»
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-գրել է Միրզոյանը: