
04/02/2025 12:24
Ակնհայտ է՝ Փաշինյանը գաղափարական հենք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարացնելու և ՀՀ-ն թուրքական աշխարհին ծախելու համար. Աշոտյան
Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հենք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարացնելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար, լրագրողների հետ զրուցյում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանն այդ առիթով անեկդոտ հիշեց.«Կներեք, 18+ է։ Մի կին գալիս է բժշկի մոտ և ասում՝ բժի՛շկ ջան, բնական խնդիրներ ունեմ, առավոտյան զարթնում եմ՝ ուզում, կեսօրին ուզում եմ, երեկոյան ուզում եմ։ Բժիշկը զարմացած ասում է՝ դուք հիվանդ եք։ Կինն էլ արձագանքում է՝ այ դա էի ուզում, որ ասեիք։ Մի հատ տեղեկանքի մեջ գրեք, թե չէ բոլորն ասում են, որ բ.. ա։ Ես այդպիսի տպավորություն ստացա ասուլիսից։ Նիկոլը բոլորին համոզում էր, որ իր իշխանությունը պահելու համար գաղափարական հիմքեր պետք է ստեղծվեն, փոփոխվեն այդ հիմքերը, ինչն ակնհայտ անբարոյականություն է»։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամ դառնալու ՀՀ իշխանությունների ձգտումներին, Աշոտյանը հիշեցրեց. «Երկու օր առաջ Եվրոպական զարգացման բանկն Ադրբեջանի հետ տարեկան բազմամիլիարդանոց ծրագիր ստորագրեց, երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ 2025 թվականին էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու, ԵՄ-ն օրենք ընդունեց, որով պետք է սանկցիաներ կիրառի մարդու իրավունքները խախտող ընկերությունների ու երկրների նկատմամբ, վստահ եմ, որ դա Ադրբեջանի վրա չի տարածվելու»։