
04/02/2025 10:42
150 դրամ վճարող քաղաքացին միացավ բոյկոտին. խոստացավ՝ կա՛մ չի վճարի, կա՛մ կվճարի 100 դրամ (Տեսանյութ)
Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են քաղաքացիներին կոչ անել, որ չվճարեն 150 դրամ։
Քաղաքացիներից մեկին, ով այսօր 150 դրամ էր վճարել, հիշեցրեցին, որ պետք է վճարել կա՛մ 100 դրամ, կա՛մ չվճարել։
«Սրանից հետո այդպես կանեմ»,- ի պատասխան՝ նշեց նա։
Նշենք նաև, որ տրանսպորտի թանկացումը բոյկոտում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա կոչ է անում 100 դրամ դնել, վարորդին ասել շնորհակալություն ու անցնել առաջ։