
04/02/2025 16:42
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին հիվանդանոց են տեղափոխել
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիվանդանոց է տեղափոխվել, հայտնել է DPA գործակալությունը։
Ըստ հապարակման՝ Շրյոդերի բժիշկը հայտնել է, որ նրան հիվանդանոց տեղափոխելու պատճառը հուզական ծանր վիճակն է, «էմոցիոնալ հյուծվածությունը»;
Նախկին կանցլերը նաև ուշադրությունը կենտրոնացնելու, հիշողության ու քնի հետ կապված խնդիրներ ունի։
Շրյոդերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին։