
04/02/2025 08:45
«Հրապարակ». Փաշինյանի և Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, և նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել և իր աջակցությամբ շահել տենդերը: Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:
Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, և պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են»։