Արենիի գինեգործությունը 6 հազար տարեկան է

26/08/2009 09:51

Արենիի գինեգործությունը 6 հազար տարեկան է

«Եթե սա իսկապես գինու հնձան է, մենք ունեցել ենք արդյունաբերական մակարդակի գինեգործություն», - Aysor-ին ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի պեղումների արշավախմբի համաղեկավար Բորիս Գասպարյանը:

Վայոց ձորի մարզի Արենիի Թռչունների քարայրում պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե մինչև 50 լիտրանոց և ավելի տարողությամբ կարասներ, կճուճներ, խեցեղեն նմուշներ, խաղողի ճյուղեր, որոնք գիտնականներին թույլ են տալիս ենթադրելու, որ այստեղ եղել է գինու` արդյունաբերական ծավալների արտադրություն:

Ըստ Օքսֆորդի լաբորատորիայի ռադիոածխածնային փորձաքննության արդյունքների, Թռչուններ անունը կրող քարայրից հայտնաբերված խաղողի ճյուղը թվագրվում է 5-րդ հազարմյակի վերջ 4-րդ հազարմայակի սկիզբ:

«Այն, ինչ ցույց տվեցին Օքսֆորդի փորձագիտական լաբորատորիայի արդյունքները ` կասկածի ենթակա չէ», - ասաց Բորիս Գասպարյանը:

Հայաստանի հրաբխային ծագում ունեցող փոքրիկ քարայրները, որոնք տարածված են Արագածի փեշերին, Քասախի կիրճում, Հրազդանի կիրճում, հիմնականում լավ են ուսումնասիրված:

Իսկ կարստային քարանձավները, որոնք առաջանում են լեռնազանգվածների կրաքարային կառուցվածքի պարագայում, այժմ գտնվում են ուսումնասիրման փուլում: Արենիի քարանձավները կարստային են և հնագիտական հարուստ նյութ ունեն:

2007թ.-ից Արենիում համատեղ պեղումներ են անցկացնում Իռլանդիայի, Կալիֆոռնիայի, Մեծ Բրիտանիայի և հայ հնագետները:

«Քարանձավում հայտնաբերած նյութերը հիմնականում առնչվում են էնեոլիթին. 5-րդ հազարմյակի վերջ 4. 100 - 4. 200 մինչև 4-րդ հազարամյակի կեսերը` 3. 500 տարի, ունենք միջնադարյան ժամանակաշրջանի նյութեր: Անցած տարի հայտնաբերել ենք ձեռագրի պատառիկներ` հայերեն, պարսկերեն գրված: Ունենք միջնադարյան որոշ քանակի նյութեր, կառույցներ, օջախներ», - պատմեց Բորիս Գասպարյանը:


Քարայրային էկոխորշերում, քարանձավներում օրգանական նյութը լավ պահպանված է. այստեղ միկրոկլիման ձմռանը և ամռանը մեծ տատանումներ չի տալիս: Արենիի քարանձավները ևս բացառություն չեն:

Հնագետը հիշեցրեց, որ ըստ Անահիտի և Վաչագանի մասին հայկական հեքիաթի, ամբողջ արհեստագործությունը տեղի էր ունենում քարանձավում, ինչը, հնագետի խոսքերով, անհիմն չէ և ունի պատմական հիմք:

Տնտեսության մեջ հատկապես Արենիի հուշարձանը բավականին մեծ դեր է կատարել, իսկ քարայրներն ընդհանրապես եղել են բնակվելու, պաշտամունքի, տնտեսական գործունեության տարածք:

Արենիի քարայրում հայտնաբերվել են նաև երիտասարդ աղջիկների գանգեր, ինչը, ըստ գիտնականների, հուշում է պտղաբերության ծիսական թաղումների մասին:

Գտնվել են նաև այծի և ոչխարի ոսկորներ: Ինչպես տեղեկացրեց Բորիս Գասպարյանը, քարայրում այծեր պահել են կաթի և բրդի, իսկ ոչխարներ` առավելապես միս և բուրդ ստանալու նպատակով:

Հնագետները, փորելով, խորացել են 4 մետր, և այս շերտում ավարտվում է պղնձե քարի դարի մշակութային զբաղվածության շերտը և սկսվում են քարայրի պլոստեցենյան ժամանակաշրջանի նստվածքները:

«Այդ փոքրիկ մակերեսը հնարվորություն չտվեց ավելի խորը գնալ, լայնացնել էլ չէինք կարող, քանի որ կվնասեինք կողքի կավակերտ կառույցները», - նշեց Բորիս Գասպարյանը:

Հնագիտական այս գտածոների նմուշները այժմ աշխարհի տարբեր հեղինակավոր լաբորատրիաներում են: Հնագետները սպասում են վերջնական արդյունքներին, իսկ Արենիի քարայրի պեղումները շարունակվում են նաև այսօր:
 

Հեղինակ՝ Գոհար Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

19/08/2017 16:17 Վենեսուելայի սահմանադիր ժողովն իրեն օժտել է խորհրդարանական լիազորություններով 19/08/2017 16:06 Ալեսանդրո Դել Պիերոն կարծում է, որ Պաուլո Դիբալան արժանի է 10 համարի մարզաշապիկին 19/08/2017 15:57 Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան 19/08/2017 15:56 Իսպանական ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին 19/08/2017 15:44 Ոչ պարենային ապրանքների շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ տուգանվել են ավելի քան 6 մլն դրամով 19/08/2017 15:32 Ծանր հանցագործությունները նվազել են. Նախորդ տարվա 53-ի դիմաց այս տարի գրանցվել է 35 դեպք 19/08/2017 15:20 Խոշոր վթար` Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին. Կա 2 զոհ և 7 վիրավոր 19/08/2017 15:13 «Ռեալը» ցանկանում է Ասենսիոյից հրաժարվելու գինը հասցնել 500 մլն եվրոյի 19/08/2017 15:07 Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած երկու անչափահասների վիճակը միջին ծանրության է 19/08/2017 14:47 Սուրգութում անհայտ անձը դանակով վիրավորել է ութ անցորդի 19/08/2017 14:41 Երևան-Սևան ճանապարհին բենզատարը բախվել է մարդատար «Գազել»-ին. 8 մարդ հոսպիտալացվել է 19/08/2017 14:33 ԱՄՆ-ում արվեստի գծով նախագահական հանձնաժողովի անդամները հրաժարական են տվել 19/08/2017 14:27 Գյուղացիները բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող մասնագիտացված տնտեսություններից 19/08/2017 14:13 Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին գործողություն է սկսում ընդդեմ ԻՊ-ի 19/08/2017 14:01 Ֆինլանդիայում դանակով անցորդների վրա հարձակումը ոստիկանությունը ահաբեկչություն է որակել 19/08/2017 13:53 Ֆլորիդայում փոխհրաձգության ժամանակ ոստիկան է զոհվել 19/08/2017 13:41 Տավուշում պայմանագրային զինծառայողին սպանելու ու դին այրելու դեպքով հարուցվել է քրգործ 19/08/2017 13:24 Սիդնեյում մեքենան մխրճվել է անցորդների մեջ. կան տուժածներ (Տեսանյութ) 19/08/2017 13:05 28-ամյա երիտասարդը տանից 620.000 դրամ, 1.350 դոլար, 10.000 ռուբլի և 110 եվրո է գողացել 19/08/2017 12:55 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց. ՊԲ 19/08/2017 12:45 Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է Մերկելի օգտին չքվեարկելու Էրդողանի կոչը 19/08/2017 12:38 Այսօր ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է 19/08/2017 12:21 Ոստիկանությունը Բարսելոնում ցրել է Եվրոպայի իսլամականացման դեմ պայքարողների հանրահավաքը 19/08/2017 12:10 Դավիթ Տոնոյանը պարգևատրել է «ԻԼ-76»-ի անձնակազմին 19/08/2017 12:05 Կիբերհրամանատարությունը դարձել է ԱՄՆ ԶՈւ ինքնուրույն կառույց 19/08/2017 11:48 Օգոստոսի 20-ից կմեկնարկի յոթօրյա ճամբար Արցախի Ակնաղբյուր համայնքում 19/08/2017 11:37 Վթար` Երևան-Կապան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է 19/08/2017 11:23 Լևոն Արոնյանը մեծ առավելությամբ հաղթել է Սենթ Լուիսում անցկացվող մրցաշարում 19/08/2017 11:10 Իսպանիայում ճանաչել են ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը 19/08/2017 10:56 Բեննոնը լքել է Թրամփի գլխավոր քաղաքական ստրատեգի պաշտոնը 19/08/2017 10:39 Պետդեպը հաստատել է Ռումինիային հրետանային հրթիռային համակարգերի վաճառքը 19/08/2017 10:19 Անհայտ անձը Ֆինլանդիայում դանակով հարձակվել է անցորդների վրա. երկու մարդ է զոհվել 19/08/2017 10:12 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 19/08/2017 10:08 Բարսելոնայի ահաբեկչություն մասնակից չորս անձինք չեզոքացվել են 19/08/2017 10:01 ՍԱՊԾ-ն հորդորում է զերծ մնալ տան պայմաններում պատրաստված կաթնամթերք օգտագործելուց. «Առավոտ» 19/08/2017 09:54 Կայծակն օդում հարվածել է Սալոնիկ-Երևան ինքնաթիռին, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում. «Հրապարակ» 19/08/2017 09:52 Սերժ Սարգսյանն արձակուրդի մի մասն անցկացրել է Եվրոպայի առողջարանական քաղաքներում. «Հայկական ժամանակ» 19/08/2017 09:44 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է.«Առավոտ» 19/08/2017 09:39 Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. «Հրապարակ» 18/08/2017 20:36 «Հրապարակ» օրաթերթին դիպուկահար ներկայացող կինը երբեք չի ծառայել ՊԲ-ում և ունի հոգեկան խնդիրներ. Դավիթ Բաբայան 18/08/2017 19:13 Բարսելոնայի ահաբեկչության առանձնահատկությունները 18/08/2017 19:07 Աֆրիկայի ամենահարուստ մարդը մտադիր է գնել «Արսենալը» և աշխատանքից ազատել Վենգերին 18/08/2017 18:56 Քաղաքացին բացահայտ հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով զգալի չափի վնաս. Տեսանյութ 18/08/2017 18:49 2017 թ-ի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում hայտնաբերվել է 302 իրավախախտում 18/08/2017 18:36 ՊՍԺ-ն պատրաստ է 32 մլն ֆունտով վաճառել Դրաքսլերին «Արսենալին» 18/08/2017 18:21 Հնդկաստանում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 119-ի 18/08/2017 18:08 «Միլանը» թիրախավորել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանին: 18/08/2017 17:52 Մայրաքաղաքում վաղը կանցկացվի «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը 18/08/2017 17:45 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 18/08/2017 17:36 Եվգենի Օսինն անհետ կորել է 18/08/2017 17:24 Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակի մասին 18/08/2017 17:17 Ազատ տնտեսական գոտին լրացուցիչ աշխատատեղ է և այն մեզ կտա տնտեսական աննախադեպ աճ. Սյունիքի մարզպետ 18/08/2017 17:13 El Pais. Բարսելոնայի ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 130-ի 18/08/2017 17:06 Շիրխանյանի փաստաբանները չունեն ոչ օբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ հիմքեր՝ պնդելու, որ ՄԻԵԴ-ի հարցերի պատասխաններն ուշացվում են. Գևորգ Կոստանյան 18/08/2017 16:59 Բարսելոնայում մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը 18/08/2017 16:53 ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ ձուկը մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել. ՊԵԿ 18/08/2017 16:42 Կատալոնիայի ահաբեկչությունների գործով չորրորդ կասկածյալին են ձերբակալել 18/08/2017 16:39 Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են 18/08/2017 16:34 Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերին է դիմել 78 քաղաքացի 18/08/2017 16:28 Լևոն Արոնյանն իր սիրելիի հետ ֆոտոշարք է հրապարակել 18/08/2017 16:23 Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. Դատարանը որոշեց 18/08/2017 16:21 Մայրաքաղաքի երկու խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ կլինեն. ՃՈ 18/08/2017 16:13 Մերկել. Ահաբեկչությունները չեն փոխի եվրոպացիների կենսակերպը 18/08/2017 15:57 Հրաչյա Հարությունյանը հրաժարվեց փաստաբանից և համաձայնեց տեղափոխվել հայկական բանտ 18/08/2017 15:57 ԶԼՄ. Իսպանիայում ահաբեկչություն իրագործողները եղել են 12 հոգանոց ահաբեկչական խմբավորման անդամներ 18/08/2017 15:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Իսպանիայի թագավորին 18/08/2017 15:38 Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, կան տուժածներ 18/08/2017 15:33 Հայտնի է Բարսելոնայի ահաբեկչության իրականացման գլխավոր կասկածյալի անունը 18/08/2017 15:28 Ռուսական բանտում ինձ չեն խոշտանգել, իմ նկատմամբ բռնություն չի կիրառվել. Հրաչյա Հարությունյանը դատարանում է 18/08/2017 15:25 Սերժ Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը 18/08/2017 15:16 ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին 18/08/2017 15:12 Էդմոն Մարուքյանը Թաթուլ Հակոբյանի հոդվածի հետքերով դիմել է Գլխավոր դատախազին 18/08/2017 15:08 Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Բարսելոնայի ահաբեկչությունը բացատրել է ներգաղթյալների ազդեցությամբ 18/08/2017 15:01 Թուրքիայում երկու ահաբեկիչ-մահապարտ պայթեցրել են իրենք իրենց 18/08/2017 14:52 Այս տարի պետական մարմիններում հայտնաբերված խախտումներով 6 քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն 18/08/2017 14:47 Չինաստանում բացվել է երկրի առաջին ինտերնետ-դատարանը 18/08/2017 14:39 «Եկեք սպասենք». Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ Պոլսո պատրիարքական ընտրություններում իր մասնակցության մասին 18/08/2017 14:31 Փարիզում տարհանել են ներգաղթյալների ճամբարը 18/08/2017 14:23 Լավրովը և Գաբրիելը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրությունը 18/08/2017 14:14 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՊ 2 պարագլուխի նկատմամբ 18/08/2017 14:02 ԵՄ-ից միգրանտները Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում կարող են առանց նպաստների մնալ 18/08/2017 13:53 Պենտագոնի ղեկավարը հայտարարել է հյուսիսկորեական հրթիռները խոցելու ԱՄՆ պատրաստակամության մասին 18/08/2017 13:46 Դրիս Ուկաբիրը ներկայացել է ոստիկանություն՝ Բարսելոնայի ահաբեկչությանն իր մասնակցության մասին լսելուց հետո 18/08/2017 13:35 Բարսելոնայում կեսօրին լռության րոպե կհայտարարվի` ի հիշատակ ահաբեկչության զոհերի 18/08/2017 13:31 Եվրոպական դատարանը Հայաստանին Շիրխանյանի առողջության վերաբերյալ հարցեր է ուղղել, որոնց պետությունը դեռ չի պատասխանել 18/08/2017 13:15 Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել հետախուզվող «օրենքով գող» Արտյոմ Ղազարյանին. Տեսանյութ 18/08/2017 13:03 Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով դուրս գալ եվրասիական շուկա. Հայաստան-Իրան համագործակցության նոր հուշագիր 18/08/2017 12:50 Խոսրովի արգելոցում կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների դեպքեր չկան. Արծվիկ Մինասյան 18/08/2017 12:39 Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 18/08/2017 12:32 Նավթի համաշխարհային գները նվազում են 18/08/2017 12:19 Իսպանիայում ձերբակալել են Բարսելոնայի ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երրորդ անձին 18/08/2017 12:08 Զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց 18/08/2017 12:02 Կալանավորի գուլպայից հայտնաբերվել է 9գ թմրանյութանման զանգված 18/08/2017 11:54 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Բարսելոնայի «բարբարոսական և վախկոտ» ահաբեկչությունը 18/08/2017 11:49 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին` Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ 18/08/2017 11:40 Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել 18/08/2017 11:31 Ներքին Կարմիրաղբյուրում պայմանագրային զինծառայողի մահը սպանություն էր. Մանրամասներ 18/08/2017 11:26 Արոնյանը շարունակում է վստահ ելույթը Սենթ Լուիսում 18/08/2017 11:19 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին 18/08/2017 11:15 Փրկարարական ջոկատները շարունակում են աշխատանքները Խոսրովի արգելոցում. թռիչք կիրականացնի նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը