05/04/2012 10:06
Ինֆոտուն ծրագիրը` Մարտունիում
Այսօր Մարտունի քաղաքի Կանանց համայնքային կենտրոնում տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող Ինֆոտուն ծրագրի ներկայացումը:
Նպատակը Մարտունի, Արմավիր և Գորիս ծրագրերի կիսամյակային արդյունքների, այդ համատեքստում՝ քաղաքացիական լրագրության քառամսյա դասընթացի արդյունքների ամփոփումն է և հետագա անելիքների ներկայացումը:
Ինֆոտուն ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը նոյեմբեր 2011 – մարտ 2012 ամիսների ընթացքում նախաձեռնել է քաղաքացիական լրագրողների խորացված դասընթաց բոլոր 5 մարզերում:
Մասնակիցներ՝ ՏԻՄ ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քաղաքացիական լրագրողներ, տեղական ԶԼՄ-ներ,Մարտունու հարակից գյուղերի ակտիվ երիտասարդներ, ԻնֆոՏան պոտենցիալ շահառուներ, հյուրեր:
Ինֆոտուն ծրագիրն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» քառամյա ծրագրի շրջանակներում: