28/07/2012 11:25
Հալեպում շարունակվում են Ասադի զորքերի գործողությունները
Ըստ Սիրիայից ստացված հաղորդագրությունների, ինչպես գրում է BBC-ն, կառավարության ուժերն ակտիվացրել են իրենց հարձակումները Հալեպում, որտեղ տեղակայված են ապստամբները: Ինքնաթիռների, տանկերի և ուղղաթիռների միջոցով զորքերը սկսել են հարձակումը:
BBC-ի թղթակիցը նշում է, որ դեռ հնարավոր չէ ասել, թե արդյո՞ք դա երկրի խոշորագույն քաղաքի վրա զանգվածային հարձակման սկիզբն է:
Ըստ ՄԱԿ-ի մոտավոր տվյալների, 2011-ից սկսած` հակամարտության ընթացքում Սիրիայում սպանվել է մոտ 16 հազար մարդ: