27/08/2013 19:04
Հայրենիք. Համահայկական հիմնադրամի տնօրենը` Արցախի կարևորության մասին
Aysor.am-ը շարունակում է «Հայրենիք» նախագիծը: Պատմություններ մարդկանց մասին, ովքեր որոշել են աշխատել կամ հաստատվել հայրենիքում: Սփյուռքն ու Հայաստանը դեմքերով` բնավորությամբ, պատմածով ու տպավորություններով:
«Հայրենիք» շարքի երրորդ հերոսը Մկրտիչ Մկրտիչյանն է: Նա «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Կանադայի մասնաճյուղի հիմնադիր տնօրենն է: Հիմնադրամի առաքելությունն է՝ միավորել համասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների զարգացման համար:
Պարոն Մկրտչյանը պատմում է Արցախում Հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին: