19/10/2013 18:53
Ինչո՞ւ է կարևոր, որ կինը ենթարկվի տղամարդուն
Կանայք նշում են, որ իրենց կողքին ցանկանում են տեսնել ուժեղ տղամարդու, ով միշտ ամուր թիկունք կլինի իրենց համար: Հետաքրքիր է, սակայն, որ նման տղամարդու գտնելուց հետո կանայք փորձում են փոխել, կոտրել նրան ու ոչ թե ենթարկվել նրան, այլ` ենթարկեցնել:
Հիշեք, դուք գոնե մեկ անգամ նայե՞լ եք ձեր տղամարդուն ներքևից վերև, այլ` ոչ հակառակը: Կամ երբևէ խոնարհ հայացքով նայե՞լ եք նրան, երբ ինչ-որ բան եք խնդրում: Ոչ` սովորաբար դու ուղղակի բղավում եք այն մասին, թե որքան սխալ է նա ու որքան ճիշտ եք դու:
Սկզբում կանայք ուղղակի ցանկանում են հավասարություն սահմանել հարաբերություններում, հետո` նրանց պետք է լինում ավելին: Նրանք միշտ ու բոլոր իրավիճակներում ցանկանում են գերակա լինել տղամարդու նկատմամբ, ցանկանում են լինել միշտ ճիշտ ու հասկացված:
Արդյունքում` տղամարդը վաղ թե ուշ հոգնում է ու թույլ է տալիս, որ դուք` ձեր ողջ իշխանությունով, մնաք միայնակ:
Հոգեբաններն այս պարագայում կանանց խորհուրդ են տալիս ոչ թե լինել ենթարկվող ու սեփական կամք չունեցող, այլ` ուղղակի տղամարդկանց հարգող: Կանանց էությունը ևս թելադրում է լինել ոչ պաշտպանված ու պաշտպանության կարիք ունեցող: Այսպիսով` թույլ տվեք ձեր տղամարդուն, որ պաշտպանի ձեզ ու վերջապես թույլ տվեք, որ ձեր երազած ուժեղ տղամարդն, այդպես էլ ուժեղ մնա ձեր կողքին: