31/10/2013 18:42
Զույգերը, որոնք չեն շտապում ինտիմ կյանքով ապրել, ավելի երջանիկ են լինում
Գիտնականները պարզել են, որ այն զույգերը, որոնք չեն շտապում սեռական հարաբերություններ ունենալ, ավելի երջանիկ են լինում, քան նրանք, ովքեր շտապում են այդ հարցում:
Բանն այն է, որ սեռական հարաբերություններն ավելի ուշ սկսելը թույլ է տալիս զուգընկերներին միմյանց ավելի լավ ճանաչել, հասկանալ՝ որքանով են համատեղելի: Առանց այդ շրջանն անցնելու մարդկանց համար շատ դժվար է պարզել իրենց զգացմունքները:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանայք և տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել հանդիպելուց երկար ժամանակ անց, շատ ավելի երջանիկ են: Ավելին՝ նրանք, ովքեր սպասել են 6 ամսից ավել, գոհ են եղել իրենց սեռական կյանքից, քան նրանք, ովքեր սեքսով են զբաղվել հանդիպման առաջին ամսվա ընթացքում: