01/11/2013 20:52
Սաուդյան կին վարորդներին նվիրված երգը YouTube-ում հիթ է դարձել (Տեսանյութ)
Սաուդյան Արաբիայում հումորային ժանրի դերասանը տեսանյութ է նկարահանել, որտեղ ծաղրել է կին վարորդների նկատմամբ կիրառվող արգելքը:
Vesti.ru-ի փոխանցմամբ` նա վերաձևել է Բոբ Մառլիի հանրահայտ «No Woman, No Cry» երգը`«No woman, No drive»-ի:
Նա իր երգը YouTube է տեղադրել հոկտեմբերի 26-ին և մինչև այս պահը այն դիտել է մոտ 8 միլիոն մարդ:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում չկա կոնկրետ օրենք, որը կարգելեր կանանց մեքենա վարել, սակայն կանանց հիմնականում վարորդական իրավունք չեն տրամադրում: