11/11/2013 18:45
Աղջիկը Ջոննի Դեպի տեսքով տորթ է պատրաստել
Բրիտանական Բրաունհիլզ քաղաքի բնակչուհի Լարա Կլարկը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում Ջոննի Դեպի մարմնավորած Ջեկ Վորոբեյի տեսքով տորթ է թխել:
Topnews.ru-ի փոխանցմամբ` տորթի բարձրությունը հասնում է 1.65 մետրի, ինչը 13 սմ-ով ցածր է Դեպի իրական հասակից:
Աղջիկը տորթի պատրաստման վրա ծախսել է 90 ժամ: Կլարկը տորթը տարել է Բիրմինհեմ քաղաքում կայանալիք տորթերի միջազգային մրցույթին:
Նրա խոսքով՝ ինքը պրոֆեսիոնալ չէ, իսկ տորթի պատրաստման մանրամասները դիտել է YouTube-ով: