17/12/2013 15:41
«Հրանտ Բագրատյանը ցեխ է շպրտում փաստաբանական ընկերության վրա»
ՀԱԿ նախկին անդամ Մանե Հակոբյանի փաստաբան Սեդրակ Ասատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին կոչ արեց ցեխ չշպրտել Concern Dialog փաստաբանական ընկերության վրա և իրեն չնույնացնել իր վստահորդի հետ:
«Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը այդ ընկերության բաժնետեր է, բայց նա կառավարմանը չի մասնակցում, և նրան է պատկանում բաժնետոմսերի 25%-ը: Եվ եթե ես վերցնում եմ իմ հաճախորդի գործը, չեմ նայում, թե նա ինչ կուսակցության անդամ է: Այն ժամանակ Բագրատյանը, երրորդ անձանց տրորելով, փորձում էր հասնել իր նպատակներին: Եթե նա հիմա էլ է դա ցանկանում, թույլ չենք տա կասկածի տակ դնել մեր գործունեությունը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Հ. Բագրատյանին դատարան կանչելու իր միջնորդությունը մերժվել է, երևի նրա կարգավիճակի հետ կապված, սակայն նա դատարանում պետք է մի շարք հարցերի պատասխաներ տա, մասնավորապես, թե մինչ Մ. Հակոբյանի ծրագիրը, ինքն այն ուղարկե՞լ է Ուկրաինա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ նախկին ՀԱԿ անդամ Մանե Հակոբյանն էլ նշեց, որ իր ծրագրի առաջին գրագողը եղել է ՀԱԿ-ի գիտության հարցերով կոորդինատոր Սամվել Կարաբեկյանը, սակայն քանի որ այն իր Facebook-յան էջում հրապարակել է միայն Հրանտ Բագրատյանը, ինքը նրան է դատի տվել:
«Սա հեղինակային իրավունքի պաշտպանության առումով շահած առաջին գործն է, որը շահել ենք առաջին ատյանի դատարանում և այն պետք է դառնա պետական ծրագիր: Դա մեր երկրի թռիչքային զարգացման հնարավորությունն է և ճիշտ չէ թաքնվել ընդդիմադիրի անվան տակ ու ցեխ շպրտել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մանե Հակոբյանը Հրանտ Բագրատյանի դեմ հայց էր ներկայացրել՝ իր գիտական ծրագիրը գողանալու համար, ինչին ի պատասխան պատգամավորը հակըննդեմ հայց էր ներկայացրել Մ. Հակոբյանի դեմ:
Դատարանը բավարարել էր հայցը և Հ. Բագրատյանին արգելել տարածել Մանե Հակոբյանի աշխատանքը, նրանից գանձվել էր 1 մլն դրամ՝ որպես փաստաբանական ծախսեր, իսկ հակընդդեմ հայցը մերժվել էր:
Նախորդող հրապարակում՝ ՀԱԿ-ին մեղադրում են գրագողության մեջ
Հրանտ Բագրատյան. Սա ի՞նչ բեսպրեդել է։ Սա դա՞տ է, թե՞ սամասուդ