27/12/2013 16:06
Նոր Զելանդիայում կեղծ Քեյթ Միդլթոն է հայտնվել
Տարանակի քաղաքում ավտովթարի ենթարկված 44-ամյա կինը դեպքի վայր ժամանած ոստիկաններին ներկայացել է որպես Քեյթ Միդլթոն:
Segodnya.ua-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով կինը թեթև վնասվածքներ է ստացել, սակայն մեքենան բավականին վնասվել է: Կեղծ Միդլթոնը ոստիկաններին զգուշացրել է չդիպչել իրեն, քանի որ նա բրիտանական արքայական ընտանիքի ներկայացուցիչ է:
Ւրավապահները հասկացել են, որ կինը գլխի հետ խնդիրներ ունի և նրան հոգոբուժարան են ուղարկել: Նշվում է, որ կինը բուժզննում է անցնում հոգեբույժի մոտ: