15/04/2014 13:14
Քեսաբում մարտերը շարունակվում են. Սպանվել են տասնյակ զինյալներ
Քեսաբում շարունակվում են բախումները սիրիական բանակի ու զինյալ խմբավորումների միջև: Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրեր» Facebook-ի էջից:
«Բախումները շարունակվում են մասնավորապես թիվ 45 բարձունքի տարածքում: Սիրիական բանակը շարունակում է ռազմական գործողությունները՝ օդային հարձակումների ենթարկելով զինյալների հավաքատեղիները: Բախումների հետևանքով արդեն սպանվել են տասնյակ զինյալներ:
Սիրիական բանակի գործողությունները վերջին օրերին կենտրոնացած են Սլտըրան գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ կբացի դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաև դեպի Էքիզոլութ և Սամրա շրջանները»,- ասավում է «Բերիո Լուրեր» էջում:
Նախորդող հրապարակում՝ Քեսաբ ներխուժած գրոհայինները նահանջի ճանապարհներ են փնտրում