11/04/2014 11:58
Քեսաբ ներխուժած գրոհայինները նահանջի ճանապարհներ են փնտրում
Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքը գրաված գրոհայինները նահանջի ճանապարհներ են փնտրում:
«Մենք հետևում ենք, թե ինչպես է զարգանում քաղաքի ձախ հատվածով սիրիական բանակի գրոհը: Հետախուզական խմբերը հաղորդում են, որ այս գրոհից հետո գրոհայինների խմբերը լեռնային ճանապարհներով փորձում են նահանջել»,- Քեսաբից հայտնում է Lifnews.ru-ի թղթակիցը:
Նշվում է, որ երեկվանից սիրիական բանակն ակտիվորեն մաքրում է Քեսաբը գրոհայիններից:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:
Նախորդող հրապարակում՝ Քեսաբի վերաբերյալ հայտարարությունը` ԵԽԽՎ-ում