16/04/2014 14:25
Մահվանից առաջ Ջոլիի մայրը խնդրել է, որ աղջիկն ամուսնանա Բրեդ Փիթի հետ
Անջելինա Ջոլիի մայրը մահվանից առաջ ցանկացել է, որ աղջիկը ամուսնանա Բրեդ Փիթի հետ: Սա եղել է Ջոլիի մայրիկի վերջին ցանկությունը, և, բնականաբար, դուստրը չէր կարող անտեսել այն:
Նշենք, որ Ջոլիի մայրը մահացել է 2007 թվականին՝ 56 տարեկան հասակում, նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
Այժմ զույգի կյանքի ակտիվ հետևողները փորձում են ենթադրությւոններ անել, թե երբ կկայանա երկար սպասված հարսանեկան արարողությունը: Խոսակցություններ կան, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ այս ամռանը, սակայն ոչ թե մեկ արարողությամբ, այլ միանգամից երեք՝ Շատո Միրավալում, Նոր Օռլեանում և փոքրիկ կղզում, ուր Ջոլին տարել է մոր աճյունը:
Բրեդը բազմաթիվ անակնկալներ է պատրաստում արարողության ժամանակ: Զույգին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրանք պատրաստվում է միանման դաջվածք անել:
Ամուսնությունից հետո Ջոլին Փիթին խոստացել է ևս մեկ երեխա պարգևել: Վերջերս կատարված վիրահատություններից հետո Ջոլին երեխա ունենալ չի կարող, երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը: