16/04/2014 21:00
Կնճիռներից ձերբազատվելու մի քանի միջոց
Կնճիռները ծերացման գործընթացի մի մասն են կազմում և դրանք մտահոգում են մեզանից յուրաքնչյուրին: Սխալ կոսմետիկ միջոցները, մաշկի նկատմամբ անտեսումը սովորաբար արագացնում են այդ գործընթացը, բայց կանայք կարողանում են անգամ այդ դեպքում դրանց դեմ պայքարել:
Առաջին և կարևոր խորհուրդը արևապաշտպանիչ քսուկների օգտագործումն է: Փորձը ցույց է տվել, որ Արևապաշտպանիչ քսուկները հակածերցման կարևորագույն մասն են կազմում։ Հնարավոր է, որ դրսում կարող է նաև այնքան էլ արևոտ եղանակ չլինել, բայց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ողջ տարվա ընթացքում մեծ վնաս են հասցնում մաշկին։ Կնճիռները, մաշկի վրա կետիկների առաջացումը, հիմնականում կապված է արևի անմիջական ճառագայթների հետ։
Շատ կարևոր է նաև արևային ակնոց կրելը: Շքեղ արևային ակնոցները ոչ միայն գեղեցիկ տեսք կհաղորդեն Ձեզ, այլև կնվազեցնեն աչքերի շուրջ կնճիռների առաջացման հավանականությունը: Կնճիռները հիմնականում առաջ են գալիս արևի ճառագայթներից: Ակնոցների բացակայության դեպքում աչքերի կկոցումը նպաստում է դրանց առաջացմանը։
Հաջորդ խորհուրդը նույնպես աչքերի հետ է կապված: Հոգնածության ժամանակ կանայք հաճախ են տրորում աչքերը՝ վնասելով և թուլացնելով աչքի շուրջ նուրբ մաշկը։ Աչքերում քոր են առաջացնում նաև կոսմետիկ նյութերը: Աչքերի հատվածի մաշկը և կոպերը պետք է մշտապես խոնավացնել՝ թարմությունը պահպանելու համար։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս քնելուց առաջ լվացվել սառը ջրով: Սառը ջուրը թարմություն է հաղորդում Ձեր մաշկին: Քնելուց առաջ պետք է մաշկը մաքրել դիմահարդարումից:
Կնճիռներ կարող են առաջանալ նաև կրծքավանդակի, պարանոցի և ձեռքերի հատվածում: Ոմանք ասում են, որ կնոջ իրական տարիքը երևում է նրա պարանոցից, կրծքավանդակից և ձեռքերից։ Այս հատվածքներում մաշկն առավել չոր է և ուշադրության պակասի դեպքում չորությունը հանգեցնում է մաշկի արագ ծերացման։