16/04/2014 14:34
Մասնագետ. Երիտասարդները ցանկանում են միանգամից մինիստր աշխատել
Աշխատանք փնտրող կանայք աշխատանքի առաջարկը երբեք չեն մերժում, իսկ տղամարդկանց համար կարևոր են ժամանակը, աշխատավարձը, աշխատանքային պայմանները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անձնական տպավորությունը փոխանցեց ռեկրուտինգի մասնագետ Նաթելա Շահնազարյանը:
Ըստ նրա՝ հաճախ աշխատանքի են դիմում առանց կողմնորոշվելու. ցանկանում են աշխատել և՛ գանձապահ, և՛ թարգմանիչ, և՛ հաշվապահ:
Բանախոսը նշեց նաև, որ աշխատանք փնտրող երիտասարդներին առաջարկում են փորձառնական շրջան անցնել` որոշակի վարձրատրության դիմաց, սակայն հիմնականում մերժում են, ցանկանում են միանգամից բարձր վարձատրվող աշխատանք, գուցե մինիստրի:
Աշխատանք փնտրողներն, ըստ Նաթելա Շահնազարյանի՝ հաճախ չեն կարողանում ինչպես պետք է կենսագրություն գրել, պատշաճ հագուկապով ներկայանալ: Նա նաև հավելեց, որ գործատուն լուրջ չի մոտենում այն ֆինանսիստին կամ իրավաբանին, ում էլեկտրոնային հասցեն սրտիկ, գծիկ, ժպիտ և նման ձևակերպումներ ունի, կամ ազատ ոճի նկարներ են ուղարկում աշխատանքի տեղավորման համար` հասանիքից, ծաղիկներով և այլն: