16/04/2014 20:20
ՌԴ քաղաքացիության հնարավոր է ստանալ հեշտացված կարգով
Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհուրդը որոշ փոփոխություններ է մտցրել «ՌԴ քաղաքացիության շնորհման» մասին օրենքում: Այս մասին հայտնում է «Itar-tass»-ը:
Նոր փոփոխությունների համաձայն` քաղաքացիություն ստանալու ընթացակարգը զգալիորեն հեշտացվել է և այն կանցկացվի հատուկ մասնագիտական հանձնաժողովի կողմից հարցազրույցի միջոցով՝ ռուսաց լեզվի կրողներ համարվող քաղաքացիների համար, ովքեր անձամբ կամ նրանց հարազատները մշտապես բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում, կամ էլ ԽՍՀՄ-ին վերաբերվող տարածքում պայմանով, որ մշտական բնակություն կհաստատեն ՌԴ-ում և կհրաժարվեն այլ երկրի քաղաքացիությունից:
Հարցազրույցի ընթացքում շեշտը հիմնականում դրվելու է դիմողի՝ ռուսաց լեզվի ազատ տիրապետման և առօրյա կյանքում այն կիրառելու հմտության վրա:
Հայտ ներկայացրած օտաերկրյա քաղաքացիները հնարավորություն կստանան ժամանակավոր բնակության իրավունք ստանալ ՌԴ տարածքում և հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստացողների թվում են օտարերկրյա ներդրողները, ռուսական բուհերի շրջանավարտները: