16/04/2014 15:38
«32 ատամի» անակնկալ հայտնությունը «վիտամինցի» Արամ MP3-ի բենեֆիսին. Bravo
BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Արամ MP3-ի «եվրատեսիլյան» պրոմոարշավից առաջ «Վիտամին» ակումբում տեղի է ունեցել երգիչ-հումորիստի բենեֆիսը: Խոստացել էինք ներկայացնել այն անակնկալը, որը հանդիսատեսին մատուցվեց միջոցառման ընթացքում:
Եվ ահա, «32 ատամի» տրոհումից հետո առաջին անգամ Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը, Զառա Սահակյանն ու ակումբի մյուս անդամները հյուրընկալվել են «Վիտամինում», և հումորիստները ողջ կազմով ներկայացրել են տարիներ առաջ բեմադրված մի քանի սքեթչ ու վերհիշել միասին անցած ճանապարհը:
«2006-ից սկսած միասին աշխատել ենք, մտածել ենք, որ կգա մի օր, երբ ես «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնեմ Հայաստանը, ու եկավ այդ օրը», - ասել է Արամ MP3-ը:
Կարեն Բաբաջանյանն էլ բարի ճանապարհ ու հաղթանակ է մաղթել այս տարվա մեր պատվիրակին. «Արամ ջան, ես Եվրոպայում ապրող հայերին սրտանց ասում եմ, որ մրցույթի օրերին քվեարկեն քո օգտին: Բարի ճանապարհ, եղբայր»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: