16/04/2014 14:08
«Վոլոդյա Ավետիսյանի և մյուսների գործը շինծու է»
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և մյուսների գործով ոչ մի կտրուկ փոփոխության չենք սպասում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ սա իշխանությունների կողմից ստեղծված շինծու գործ է և իրենք տարբեր ձևերով շարունակելու են իրենց պայքարը:
Գ. Սարուխանյանն ասաց, որ թեև մեծ հույսեր չունեին, սակայն այս հարցով դիմել են ՀՀ Նախագահին՝ որպես ՀՀ սահմանադրության գլխավոր պաշտպանի, և պատասխան չեն ստացել, իսկ մի քանի օր նամակների բաժնում իրենց հայտնել են, որ ՀՀ-ում դատարանները անկախ են:
Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):
Նախորդող հրապարակում՝ Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդուն զորակոչեցին բանակ
Դատարանը մերժեց Վ. Ավետիսյանի բողոքը. Ազատամարտիկները մտան դատարան
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը համաձայնել է ընդունել համաներման առաջարկը