31/01/2014 12:38
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդուն զորակոչեցին բանակ
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդուն՝ Ավետիս Ավետիսյանին այսօր զորակոչել են բանակ: Այս մասին Վերքննիչ դատարանի դիմաց հայտարարեց «Խաչակիր» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը:
Վոլոդյա Ավետիսյանի համակիրները պնդում են, որ սա հաշվեհարդար է նրա հետ, քանի որ որդին՝ Ավետիսը, այս պահին պիտանի չէ ծառայության (ունի թունավոր զոբ և սրտի աշխատանքի հետ խնդիրներ):
Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Ավետիսյանի պաշտպանը՝ Արա Զաքարյանը, առաջարկել է դատարանին նրան ազատ արձակել գրավի դիմաց:
Նախորդող հրապարակումներ՝ Դատարանը մերժեց Վ. Ավետիսյանի բողոքը. Ազատամարտիկները մտան դատարան
Վոլոդյա Ավետիսյանի տեսակցությունների վրա արգելանք չի դրվել. pastinfo.am