19/04/2014 10:24
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում այսօր անձրևի հավանականությունը փոքր է: Ապրիլի 20-22-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +24 +26, երեկոյան +16 +18, գիշերը +12 +14 աստիճան: