21/04/2014 17:41
Պուտինը ռեաբիլիտացիայի է ենթարկել Ղրիմի թաթարներին և հայերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ղրիմի՝ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած ժողովուրդների ռեաբիլիտացիայի հետ կապված:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ հրաման է ստորագրել, որով ռեաբիլիտացիայի են ենթարկվում Ղրիմի թաթար, հայ, գերմանացի և հույն ժողովուրդները, բոլոր նրանք, ովքեր տուժել են ստալինյան բռնաճնշումներից:
1944 թ.-ին ԽՍՀՄ ՆԳ կոմիսարիատը որոշում է կայացրել Ղրիմի թաթարներին թերակղզուց արտաքսել դեպի Ուզբեկստան, Ղազախստան և Տաջիկստան:
Ղրիմի թաթարները արտաքսվում էին Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ նացիստական Գերմանիայի հետ համագործակցության համար:
1989թ.-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը դատապարտել էր Ղրիմի թաթարների արտաքսումը և այն համարել անօրինական ու հանցավոր: