23/04/2014 10:50
Մոսկվայում հայը 3 կնոջ սպանության համար դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Մոսկվայի դատարանը 23 տարվա ազատազրկման է դատապարտել 3 կնոջ սպանության մեջ մեղադրվող Գրիգոր Մարտիրոսյանին: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Դատարանը բավարարել է նաև տուժողների հայցը, որի համաձայն՝ Գ. Մարտիրոսյանը տուժողների ընտանիքներին պետք է վճարի 23-ական մլն ռուբլի:
Նա մեղավոր է ճանաչվել նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Ըստ մեղադրանքի` նա իր գործունեության ընթացքում աշխատել է մոտ 6.5 մլն ռուբլի:
Նա սպանել է իր զոհերին թմրանյութերի գերդոզավորումով` դա ներկայացնելով որպես հանկարծակի մահ:
Աղջիկներից մեկը` 23-ամյա Նատալյա Տրաեզինկովայի մարմինը հայտնաբերել են լոգարանում, սկզբում կարծել են, որ նա մահացել է թմրամիջոցների չարաշահումից:
Դրանից հետո նա սպանել է մի մոդելի և նրա մորը:
Գ. Մարտիրոսյանը պատմել է, որ աղջիկներն իրենք են իրեն գտել, և մոդելի աշխատանքը միայն վարագույր է եղել, իսկ իրականում նրանք էլիտար մարմնավաճառ են աշխատել:
Նախորդող հրապարակում` Մոսկվայում հայ տղամարդը սպանել է 3 ֆոտոմոդելի և նրանցից մեկի մորը