25/04/2014 10:20
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև` նույնքանով կբարձրանա: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +15 +17, գիշերը +8 +10 աստիճան: