08/07/2014 17:05
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն այսօր դարձավ 40 տարեկան
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում առողջությունը հուզում է հազարավոր մարդկանց, այսօր դարձավ 40 տարեկան: Ինչպես հաղորդում է Super-ը՝ երգչուհին ԱՄՆ-ից մեկնել է Մերձբալթյան երկրներ: Նրա կողքին են մայրը, որդին, ամուսինը:
Բժիշկների խոսքով՝ Ժաննան բավականին կազդուրվել է, վերականգնվում է նրա տեսողությունը, նիհարել է, ինքուրույն քայլում է: Սակայն քիմիոթերապիայի ծանր փուլերից հետո ամբողջովին վերականգնվելու համար բավականին ժամանակ է հարկավոր:
Հիշեցնենք, որ երգչուհու հիվանդության մասին հայտնի դարձավ այս տարվա սկզբին: Բուժման համար երգչուհին մեկնեց ԱՄՆ:
Նախորդող հրապարակում՝ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը վաճառել է բնակարանը՝ նրա բուժման համար