27/05/2014 17:49
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը վաճառել է բնակարանը՝ նրա բուժման համար
Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է, որ ընտանիքի բոլոր միջոցները ծախսվել են դստեր բուժման համար: Նրանք անգամ վաճառել են իրենց բնակարանը:
Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը պատմել է, որ ընտանիքի անդամները չեն ափսոսում բուժման ու թռիչքների վրա ծախսված գումարները, նրանք միայն աղոթում են Ժաննայի առողջացման համար:
Նշենք, որ հայրը ավելի վաղ հաղորդել է, որ հավանաբար շուտով Ժաննան և որդին Մոսկվա կվերադառնան, ընտանիքը արդեն պատրաստվում է նրանց դիմավորել քաղաքից դուրս գտնվող տանը, ուր Ժաննան կկարողանա հաճախ լինել բնության գրկում:
Նախորդող հրապարակում՝ Ժաննա Ֆրիսկեն ավարտում է բուժումը. Հնարավոր է վերադառնա Ռուսաստան