09/07/2014 14:47
Օբամա. ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք թույլ չի Իրանին միջուկային զենք ունենալ:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Օբաման նշել է, որ Վաշինտգոնը թույլ չի տա Իրանին սեփական միջուկային զենք ունենալ և դրա համար իրենց սեղանին դրված են բոլոր հնարավոր տարբերակները:
Անդրադառնալով Իրանի և «վեցնյակի» միջև այս պահին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, Օբաման նշել է, որ այժմ դժվար է կանխատեսել, թե դրանք ինչով կավարտվեն:
Նշվում է, որ «վեցնյակի»(Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) և Իրանի միջև բանակցությունների նպատակն է հասնել համապարփակ համաձայնության՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատճամիջոցների թուլացման ուղղությամբ: