12/07/2014 16:03
ԿԽՄԿ. Կտարվեն բանակցություններ՝ ձերբակալված ադրբեջանցուն այցելելու համար
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանում ձերբակալված Շահբազ Գուլիևի հարցով դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի լրատվության բաժնի պատասխանատու Զառա Ամատունին մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը.
«Իրենք դիմել են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացու հետ կապված խնդիրը փորձենք կարգավորել»,- ասաց Զ. Ամատունին՝ բացատրելով, որ այս դեպքում պաշտոնական հաստատումից հետո սկսվում են բանակցություններ՝ ձերբակալվածին այցելելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ կանխվեց հակառակորդի դիվերսանտների ներթափանցման փորձը: Ջահբազ Գուլիևին հաջողվեց ձերբակալել, ևս մեկ ադրբեջանցի դիվերսանտ, ում անձը դեռ պարզված չէ, ոչնչացվել է նախօրեին:
Դիվերսանտին ոչնչացնելիս` փոխհրաձգության ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈւ սպա և վիրավորվել է մեկ կին:
Նախորդող հրապարակում՝ Բաքուն դիմել է ԿԽՄԿ՝ Քարվաճառում ձերբակալված դիվերսանի հարցով
ՊՆ. Դիվերսանտի գնդակից վիրավորված հայ կնոջ վիճակը կայուն ծանր է