25/07/2014 14:52
Պետքարտուղարություն. Ուկրաինայի բանակի վրա կրակում են Ռուսաստանից
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փաստեր ունի՝ Ռուսաստանի տարածքից ուկրաինական ԶՈւ-րի հենակետերի գնդակոծության վերաբերյալ:
BBC-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մերի Հարֆը նշել է, որ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի հզոր համազարկային կրակի համակարգեր մատակարարել անջատողականներին Ուկրաինայի տարածքում:
ԱՄՆ պետքարտուղարությունը մալայզիական «Բոինգի» կործանումից մի քանի օր առաջ նույնպես մեղադրել էր Ռուսաստանին՝անջատողականներին զինելու մեջ:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ մալայզիական ինքնաթիռը խոցվել է ռուսամետ անջատողականների կողմից՝«Բուկ» համակարգերի օգնությամբ: