25/07/2014 16:03
ՌԴ-ն այժմ էլ արգելում է կաթնեղենի ներկրումն Ուկրաինայից
Ռուսաստանը հուլիսի 28-ից կարգելի կաթի և կաթնեղենի ներկրումը Ուկրաինայից: Այս մասին տեղեկացնում է Vesti-ին:
Россельхознадзоре-ը տեղեկացրել է, որ այդ որոշումն ընդունվել է ՌԴ անասնաբուժական-սանիտարական պահանջների բազմակի խախտման հետ կապված: Կաթնեղենի արտադրատեսակների մեջ հայտնաբերվել է տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ:
Դեպքեր են եղել, երբ բակտերիաների քանակությունը կաթնային արտադրանքի մեջ չի համապտասխանել նորմաներին: Արգելանքը վերաբերում է ողջ կաթնեղենի տեսականուն, նաև` պանրին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Россельхознадзоре-ն արգելել էր Ուկրաինայից բանջարեղենի ներկրումը: