25/07/2014 10:29
Նաիրի Հունանյանը դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոցից»
«Ժամանակի» տեղեկություններով՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը օրերս դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից և տեղափոխվել «Երևան կենտրոն» ՔԿՀ, որտեղ կրում է իր պատիժը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության ծառայությունից թերթին տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակն արդեն նորմալ է:
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա մոտ ախտորոշվել է սուր պարապրոկտիտ, աբսցես: