25/07/2014 15:29
Չաքրյան. Էրդողանը նախագահական ընտրություններում կհաղթի առաջին փուլով
Թուրքիայում կայանալիք ընտրությունները ոչ մի կերպ չեն կարող առանձնակի անդրադառնալ տեղի հայ համայնքի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ավելին՝ թուրքագետը համոզված է, որ առաջիկա ընտրություններում հայերի մեծ մասը իր ձայնը կտա գործող վարչապետ Ռ. Թ. Էրդողանին:
«Թուրքիան հայերի նկատմամբ հատուկ քաղաքականություն է վարում: Իշխանություններն անընդհատ փոխվում են, բայց Թուրքիայում հայերի նկատմամբ ոչինչ էլ չի փոխվում»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ դա եղել է տարիներ շարունակ և դեռ երկար կշարունակվի:
Օրինակ բերելով Հրանտ Դինքի սպանությունը՝ թուրագետը նկատեց, որ թուրքի հոգեբանությունը չի փոխվում: «Թուրքը միշտ էլ բարձրաձայնել է, որ առիթի դեպքում հայերին կսպանի: Հայ համայնքը, իհարկե, ընդտրությունների վրա քիչ թե շատ ազդեցություն կունենա, բայց այդ ընտրությունները ոչինչ չեն փոխի հայերի համար: Թուրքիայում ապրող հայերի թիվն անցնում է 65 հազարը»,- մանրամասնեց նա՝ շարունակելով, որ այդ հայերի մի մասը կամ Էրդողանին կնախընտրի, կամ էլ՝ երկրորդ թեկնածուին՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին, որը քուրդ քաղաքական գործիչ է:
«Այս թեկնածուն կուսակցության նախագահն է և իր հայտարարություններում մի քիչ բաց է խոսում հայերի մասին: Այս թեկնածուին իրենց ձայները կտան նաև քաղաքացիական շարժումների ակտիվիստները, իսկ ընդհանուր առմամբ թուրքերից այս թեկնածուն ձայն չի հավաքի»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է երրորդ թեկնածուին`«Ժողովրդավարական» և «Ազգային հանրապետական շարժում» կուսակցության շարժումների միասնական թեկնածու Էքմելեդին Իսանօղլուին, ապա թուրքագետի համոզմամբ, վերջինս համեմատաբար ավելի քիչ ձայներ կհավաքի:
«Այս թեկնածուն նույնպես ձայներ չի հավաքի: Նա եղել է իսլամական կազմակերպության անդամ, գլխավոր քարտուղար: Ծնվել է Եգիպտոսում և իսլամական հայացքներ ունի: Հարը Աթաթուրքի մահապատժի հրովարտակը հրապարակել ու թաքնվել է Եգիպտոսում: Թե ինչու է առաջադրվել, մի փոքր զարմանլի է: Անկախ իսլամական հայացքներից և ի տարբերություն Էրդողանի ու Դենիրթաշի` նա բարեկիրթ անձնավորություն է, և ունի հանգսիտ բնավորություն»,- մանրամասնեց Չաքրյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում օրիգինալ թեկնածու համարում են միայն Էրդողանին, ով իր խոստումներից բացի, ժողովրդի կողմից սիրված է:
«Էրդողանին ընտրազանգվածը սիրում է: Թեև Թուրքիայում նկատելի են մարդու իրավունքների ահռելի խախտումներ, բայց դրանք նրա ընտրազանգածի վրա չեն ազդում: Իսկ այդ ընտրազանգվածը որակյալ չէ: Նրան չի հետաքրքրում մարդու իրավունքները, սակայն ոգևորված է Էրդողանի նախընտրական ծրագրով: Նա խոստացել է, որ աղջիկները գլխաշորով կգնան դպրոցներ ու համալսարան: Նա խոստացել է, որ Մոհամմեդի առարկան դպրոցներում կդասավանդվի: Աղջիկները հիացմունքով են հետևում նրա քարոզարշավին»,- շեշտեց թուրքագետը:
Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ անդրադառնալով թեմային՝ նկատեց, որ Իսանօղլուի միասնական լինելը արդեն հաղթանակ է ընդդիմության համար: «Ժամանակին շատ էին խոսում, թե ընդդիմությունը չի կարողանա միավորվել: Իրականում այս նախագահական ընտրություներում ժողովրդի մեծ մասը ընտրելու է ոչ թե հանուն ինչ-որ մեկի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի: Ընդդիմությունը հենց այդ հաշվարկով է առաջ քաշել Իսանօղլուին: Էրդողանի շուրջ ծավալվող իրադարձություններից, սկանդալներից հետո, ընտրազանգվածը պատրաստ է ընտրել ինչ-որ մեկին, բայց ոչ Էրդողանին, որին ընդդիմությունը տեսավ ի դեմս այս թեկնածուի»,-ասաց նա:
Ըստ Շաքարյանի՝ թեև Իսանօղլուն ՆԳ նախարարության երկարամյա աշխատանքային փորձ և Հայոց ցեղապանության հարցում շատ ավելի խիստ ու կտրուկ զինվորականին հարիր մոտեցումներ ունի, բայց նրա հաղթելու հավանականությունը շատ քիչ է:
«Այսինքն՝ նա մի անձ է, որին կարող են ընտրողները ընտրել զուտ ընտրելու համար. Այլընտրանքային թեկնածու է»,- հավելեց թուրքագետը:
Համաձայնելով իր գործընկերոջ հետ՝ Շաքարյանը նույնպես գտնում է, որ Էրդողանի շանսերը անհամեմատ ավելի բարձր են, քան մյուս թեկնածուներինը: Նրա խոսքով՝ սկանդալային իրադարձություններ տեղի են ունեցել նաև մարտ ամսվա սկբներին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց Էրդողանի կուսակցությունը կրկին փայլուն հաղթանակ գրանցեց:
«Էրդողանն, ամենայն հավանականությամբ, կհասնի իր հաթանակին, քանի որ ընդդիմությունը չկաողացավ հանդես գալ ընդդիմադիր դիրքերին հարիր գաղափարախոսությամբ: Նա չհիմնավորեց, թե ինչու չպետք է ընտրել Էրդողանին: Նա խոստացել ու իր խոստումները կատարել է: Ընդդիմությունը չի արել նաև ծրագրային առաջարկներ և այդպես էլ չկարողացավ միասնական լինել: Նա պարզապես քննադատում է Էրդողանին: Ամեն դեպքում պետք է հիշել, որ ժողովուրդն ընտրում է ըստ կենսամակարդակի»,- նշեց թուրքագետը:
«Թուրք ժողովուրդը հասկացել է, որ ԱԶԿ-ն՝ այս տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանք է տարել: Թեև Էրդողանի դեմ մասսայական հարձակում է սկսվում գյուլենական ընտրողների կողմից, բայց Էրդողանը կարողանում է դիմադրել այդ ամենը: Նա իր վարչական ներուժը կարողանում է օգտագործել հօգուտ իրեն: Էրդողանն ունի կայուն ընտրազանգված, վարչական ռեսուրս, որը չի խուսափում օգտագործել: Բնականաբար առաջին, և ոչ երկրորդ փուլերում հաղթելու շասերը մեծ են»,-հավելեց նա:
Թուրքագետները քիչ հավանական են համարում նաև Թուրքիայում կայանալի ընտրությունների երկրորդ փուլը:
Նախորդող հրապարակումներ՝ Թուրքիայի ընտրությունները չեն անդրադառնա Ցեղասպանության ճանաչման վրա