28/07/2014 15:55
ՌԴ սահմանապահ զորքերի տարածքում՝ Ախուրյան ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել
Այսօր` ժամը 13.52-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի 14-րդ ուղեկալի տարածքում (Աղին գյուղի մոտակայք)՝ Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Աղին գյուղի բնակիչ Գ. Խ.-ն (ծնվ.1992 թ.):
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: