29/07/2014 10:46
Կտրուկ նվազել է ՀՀ-ից լոլիկի և վարունգի արտահանումը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ, այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազել է Հայաստանից լոլիկի և վարունգի արտահանումը:
«Եթե անցած տարի արտահանվել էր ավելի քան 166 տոննա լոլիկ և մոտ 1100 տոննա վարունգ, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 34 տոննա լոլիկ և ընդամենը 45 տոննա վարունգ: Նվազումը՝ 5 և 24 անգամ համապատասխանաբար»,-գրել է թերթը:
Ըստ թերթի, նվազել է նաև ոչխարների և այծերի արտահանումը: