29/07/2014 11:24
ԱՄՆ-ը 7 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի արևելքի վերականգնմանը
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել են Ուկրաինային 7 միլիոն դոլար տրամադրելու վերաբերյալ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, գումարները ուղղվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությանը:
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հավաստիացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյին, որ ԱՄՆ-ը քննարկում է Կիևին ռազմական օգնություն տրամադրելու հարցը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Հարավ-արևելքում Կիևի իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողություններին: