30/07/2014 16:25
Ռեկտորի եղբոր սպանության գործով ձերբակալվածը կալանավորվեց
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արման Կատունյանը կալանավորվել է։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա խոսքով՝ Ա. Կատունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Փաստաբանն ասաց, որ Ա. Կատունյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում և առայժմ ցուցմունք չի տվել:
Ա. Կատունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 (Սպանությունը) և 235 հոդվածների (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին Մասի հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Ռեկտորի եղբոր սպանությունը չի եղել խանդի պատճառով
Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա