31/07/2014 17:09
Դունգան հրաժարվո՞ւմ է Դավիդ Լուիսից
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը կարող է դուրս մնալ նոր գլխավոր մարզիչ Կառլոս Դունգայի տեսադաշտից:
Բրազիլական «Folha de S. Paulo»-ի հաղորդման համաձայն` Դունգան ուզում է համագործակցություն հաստատել երկրի երիտասարդական ընտրանու հետ և շեշտը դնել 20-ամյա Մարկինյոսի ու 19-ամյա Դորիայի վրա, ովքեր, ըստ մարզչի մտահղացման, զույգ կկազմեն պաշտպանությունում: Խոսքը Էկվադորի ու Կոլումբիայի ազգային թիմերի հետ ընկերական հանդիպումների մասին է, որոնք կկայանան ԱՄՆ-ում:
Բնականաբար, ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը նվազագույնը երկու խաղով կարող է դուրս մնալ կազմից:
Հիշեցնենք, որ Լուիսը Գերմանիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության հանդիպումից (1:7) հետո խիստ քննադատության է ենթարկվել: